ԱՄՆ նախագահ Թրամփի խորհրդականներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները չորեքշաբթի Փարիզում հանդիպել են Ռուսաստանի դեսպան Կիրիլ Դմիտրիևի հետ՝ ՈՒկրաինայում խաղաղություն հաստատելու ամերիկյան ծրագիրը քննարկելու համար: Թրամփի ծրագրի գրեթե բոլոր կետերի վերաբերյալ Կիևի հետ համաձայնության գալուց հետո Սպիտակ տունը ցանկանում է ՌԴ նախագահ Պուտինից հստակ պատասխան ստանալ իր առաջարկների վերաբերյալ:               
 

Վրադ մի բան գցիր՝ Տղերքը չմրսեն

Վրադ մի բան գցիր՝ Տղերքը չմրսեն
14.01.2025 | 17:19

Իմ հայրենիք, ցուրտ է,

վրադ մի բան գցիր,

դեռ փչում է սուտը,

վրադ սիրտս գցիր։

Ինձ ասում են՝ հաշտվիր,

էլ հայրենի՞ք մնաց,

չեկավ կռվի դաշտից,

Տղերքի հետ գնաց։

Իբր՝ հույսդ է սին,

ճամփադ՝ ընդմիշտ ծվատ,

ոչ ոքի մի լսիր,

մի բան գցիր վրադ։

Իմ գիրը քո մասին

լոկ բառեր չէ վհատ,

դու միայն ինձ լսիր,

մի բան գցիր վրադ։

ՈՒ դաշտերով անցիր,

մինչ երգերս հասնեն,

վրադ մի բան գցիր՝

Տղերքը չմրսեն:

Ռուզան Հովասափյան

Դիտվել է՝ 7536

Մեկնաբանություններ